Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Փաշինյանին միանալու հարցում «Սասնա ծռերը» տարակարծիք են

Փաշինյանին միանալու հարցում «Սասնա ծռերը» տարակարծիք են
03.07.2018 | 12:18

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել «Սասնա ծռեր» խմբավորման անդամները, որոնք, նոր իշխանությունների թեթև ձեռքով ու աջակցությամբ, վերջին շրջանում մեկը մյուսի հետևից ազատության մեջ են հայտնվում:
«ԱԺ-ի ընտրություններին մենք նույնպես կմասնակցենք, ուղղակի դեռ հստակ չէ, թե ինչ ձևաչափով: Չգիտենք՝ դաշինքո՞վ, թե՞ առանձին կմասնակցենք, բայց որ կմասնակցենք ընտրություններին, դա միանշանակ է»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:


Հնարավո՞ր է միանաք Նիկոլ Փաշինյանին ու նրան աջակցեք` հարցրինք մենք: «Փաշինյանին բոլորս ենք պարտական, նրա անմիջական միջնորդությամբ մենք ազատության մեջ հայտնվեցինք, բայց չգիտենք՝ կմիանա՞նք, թե՞ որպես առանձին միավոր կմասնակցենք: Այն, որ աջակցելու ենք Փաշինյանին, հաստատ է, բայց աջակցելը չի նշանակում, որ պարտադիր նրա թիմը պետք է ներկայացնենք»,- եղավ պատասխանը:


Մեր զրուցակիցը փոխանցեց նաև, որ «Սասնա ծռերի» անդամները դժվարանում են ընդհանուր հայտարարի գալ՝ Փաշինյանի հետ նույն թիմո՞վ, թե՞ առանձին են մասնակցելու ընտրություններին. մի մասն ուզում է առանձին մասնակցել, մյուս մասն էլ պնդում է, որ միայնակ մասնակցության դեպքում կարող են հաջողություն չգրանցել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ